«Սելֆիների արքան ՀՅԴ պատմությունը չի կարդացել».Վահան Բաբայանը`Փաշինյանին

Սելֆիների արքան ՀՅԴ պատմությունը չի կարդացել:

Հետևաբար ,ինչպես մեր ժողովրդի պատմությունը չկարդալով հետևություններ չի արել(բացառությունը երևի Պապ թագավորն է),այնպես էլ մոռացել է,որ ՀՅԴ այն մարդկանց է համախմբում,ովքեր փողոց փակելով չեն ինքնահաստատվել,ովքեր սորոսի կամ սրա նրա գրանտներով չեն հայտնի դարձել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի կարդացել նաև վստահ եմ Հովհաննես Քաջազնունի կամ Սիմեոն Վրացյան,նրա համար դատարկ էջեր են ազատագրական պայքարի պատմությունը,սկսած Հայկական հարցից մինչև Արցախի ազատագրում:Կարդացած լիներ խորհուրդ կտար իր աջակիցներին ՀՅԴ չշփոթել ակտիվիստների այս կամ այն խմբակի հետ ու կարգի կհրավիրեր բոլոր նրանց ովքեր ազգային ավանդական կուսակցության դեմ են արշավում:

Մի խոսքով կան բաներ,որ տաս հատ էլ հեղափոխություն անես չի փոխվելու և դրանցից մեկը կարծում եմ ՀՅԴ է և դա շատ լավ է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով