Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ.Sputnik

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որի անձն այս պահի դրությամբ հայտնի չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Նա փողոցն անցել է չթույլատրված հատվածով։ «Տոյոտայի» վարորդը չի լքել դեպքի վայրը։

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստճանը. վարորդն ալկոհոլ օգտագործած չի եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ մանրամասներ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները պարզում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով