Սասուն Միքայելյանը պետք է հասկանա, որ պատասխան տվողը անձամբ ինքն է լինելու և իր ներկայացրած կուսակցությունը. Քրիստինա Նազարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինա Նազարյանն իր էջում գրում է.

Այսօր Երկրապահ Կամավորականների Միության նախագահը ուղղակի սպառնացել է իշխող ուժի դեմ ըմբոստացող քաղաքացիներին:Մասնավորապես նա ասել է `
“…ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք”:

Սա՞ է «նոր Հայաստանի» ճարտարապետների մոտեցումը ընդիմադիրներին:
Սա՞ է իրավական երկիր կառուցելու ճանապարհը:
Սա՞ է ժողովրդավարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՛չ:

Սա ակնհայտ սպառնալիք է:

Սասուն Միքայելյանը պետք է հասկանա, որ պատասխան տվողը անձամբ ինքն է լինելու և իր ներկայացրած կուսակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլակարծության դեմ պայքար մղելը կբերի այնպիսի հետևանքների, որի թունավոր պտուղները իշխող ուժն է քաղելու ու «ուզի թե չուզի» ինքն էլ ուտելու է:

Ու մի բան էլ` հանկարծ մտքներովդ չանցնի որ վախեցող կա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով