Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը ՍԴ-ի վերաբերյալ

Հայտարարություն

Սիրելի´ քաղաքացիներ, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի դիմաց կատարվող արհեստական գործընթացները չունեն համաժողովրդական աջակցություն:

Դժգոհության ալիքի ֆիկտիվ բարձրացումը հետապնդում է Սահմանադրական դատարանը քաղաքականացնելու նպատակ: Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրանալը պատժվում է քրեական օրենսգրքով և համարվում է հանցագործություն: Իշխանությունը ամեն գնով պահելու և հնարավորինս երկարաձգելու Փաշինյանի ձգտումը հասել է Սահմանադրական դատարան:
Այս ամենը առաջացնելու է սահմանադրական ճգնաժամ, որը այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հղի է կործանարար հետևանքներով:

Ամբոխավարական մոտեցումներով պետական այս կամ այն համակարգին կադրային փոփոխություն պարտադրելը մեզ համար խիստ անընդունելի է և դատապարտելի: Իշխանությունում յուրաքանչյուր ինքնահռչակում ունի մեկ անվանում՝ ուզուրպացիա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով