Ո՞րն է վարչապետի կողմից ՀՀ և Արցախի միջև անջրպետը խորացնելու նպատակը.Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը  ֆեյսուքյան իր էջում  գրել է.

«Վարչապետը հետևողականորեն խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը՝ իրավիճակը մոտեցնելով ճգնաժամի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞րն է նպատակը: Ցանկացած, այդ թվում շատ ծանր զարգացումների պարագայում՝ պատասխանատվությունը սեփական անձից հեռացնե՞լը: Արցախում քաոս ստեղծե՞լը – ինչ-ինչ առավել հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար: Թե՞ իրական աշխատանքի և արդյունքների բացակայության պարագայում- էժանագին և առավել քան վտանգավոր եղանակներով սեփական ժողովրդի ուշադրության շեղումը՝ սրբություն չունեցող սերիալի նոր սերիայով… Կամ բոլորը միասի՞ն…Դժվար է ասել…

Հընթացս պարզվեց.

– վարչապետն ունի Ղարաբաղի հարցի լուծման տեսլական,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– վարչապետը փաստորեն բանակցում է,

– վարչապետն ավելի հարգալից է արտահայտվում Ալիևի հասցեին, քան Արցախի նախագահի,

– Ալիևը չի հասցրել բացատրել վարչապետին, որ Արցախի իշխանությունները ոչ լիարժեք, բայց մաս են բանակցությունների, այդ թվում՝ բացի Հայաստանից, ստացող տեղեկատվություն նաև համանախագահներից:

Եվ  հետո… մինչև ու՞ր… Սարսռում ես, տեսնելով կամ պատկերացնելով այս ամենով զվարճացողներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով