«Ո՛չ Փաշինյանին». Իրինա Հարությունյանը նոր շարժում է սկսում.Politik.am

Քաղաքացիական ակտիվիստ Իրինա Հարությունյանը նախաձեռնել է նոր շարժում` «Ո՛չ Փաշինյանին»: Politik.am-ի հետ զրույցում Հարությունյանն անդրադարձավ շարժման նպատակին և գործողությունների ընթացքին.

«Տեսնելով, որ մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չկարողացան կատարել իրնեց խոստումներն ու  ստանձնած պարտավորությունները, և այն, որ երկրում համատարած բողոքի ալիք է բարձրացել, հասկացանք` այս իշխանությունը պարզապես «սպառվել է»: Այն, ինչ իրենք կարող էին անել` քայլել, մարդկանց փողոցներ դուրս բերել, կատարվածը հեղափոխություն անվանել,  արդեն արել են: Չենք համգործակցում որևէ կուսակցության կամ դաշինքի հետ, մեր հույսը դրել ենք այն մարդկանց վրա, ովքեր գիտակից են և իրավիճակին սթափ գնահատական են տալիս: Բոլոր նրանց, ովքեր գիատակցում են, որ մենք ռեալ վտանգի առաջ ենք կանգնած, շարժմանը միանալու կոչ եմ անում»- ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս իր անվստահությունն է հայտնում ինչպես կառավարության ներկայացրած ծրագրի, այնպես էլ դրա անդամների նկատմամբ:

Ամենայն հավանականությամբ`  շարժման մասնակիցները հաջորդ շաբաթ հանդես կգան մամուլի ասուլիսով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով