Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում.Վահան Բաբայան

Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում:

Աժ-ում օրերս նա հայտարարեց«Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն»:Այս արտահայտությունը բացահայտում է նրա ամեն գնով իշխանության վրա մնալու ձգտումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրենսդիր և գործադիր իշխանությունը զանգվածների ճնշման տակ օկուպացնելուց հետո,նա ձգտում է օկուպացնել դատական իշխանությունը և եթե Գագիկ Հարությունյանի ճակատագրին հետևի նաև Հրայր Թովմասյանը Նիկոլը գրավում է ՍԴ-ն:Նա գրավում է Սահմանադրության «մեկնաբանությունը»,որը ավելի վտանգավոր է քան իր ունեցած մեծամասնությունը ԱԺ-ում:

Ինչ և ինչպես ցանկանա իր դրածո ՍԴ նոր անդամի միջոցով կմեկնաբանի և կարդարացնի այն ամենը,ինչը կլինի հակասահմանադրական`դատարանների պաշարումը ,որպես ասածիս վառ ապացույց:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով