«Մի ստիպեք բացահայտել ձեր չեղած բարոյական նկարագիրը»Արփինե Հովհաննիսյան

Քիչ առաջ աչքովս ընկավ մի շատ «եվրոպական» ու շատ «անաչառ» հասարակական կազմակերպության ղեկավարի դիտարկումները իմ ելույթի կապակցությամբ, որին խինդ էր պարգեւել, որ շփոթմունքի արդյունքում ես հիշատակել էի ոչ թե «Սահմանադրական դատարանի մասին», այլ «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

Դիտարկումս դրանից չէր փոխվելու։ Ակամայից հիշեցի այս կազմակերպության տարիներ առաջ գրված լալահառաչ նամակը ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկին, որի նպատակը հեղինակազրկելն էր մեր երկիրը ու երկրից ուղարկված թեկնածուներին։ Անգամ եվրոպացիներն էին զարմացել։ Ադրբեջանի հետ նույն շարքում հայտնվելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չստացվեց, մի ստիպեք բացահայտել ձեր չեղած բարոյական նկարագիրը։ Իսկ մասնագիտականը ձեր ընտանիքի մոտ առկա չէ, շաաատ վաղուց։ Տիկնոջն ասեք գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների մի խառնվիր։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով