Մետաղական աղբով լի բեռնատարները կառավարության դիմաց են. Բողոքի ակցիա

Մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիները մետաղական աղբով բարձած մեքենաները այսօր՝ հունիսի 20-ին, կայանել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց գործունեությունը շարունայել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրեն մեկ տարի է, ինչ զբաղվում են այս գործով եւ մեծ գումարներ են ներդրել, իսկ այսօր իրենց արգելում են աշխատել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում ենք եւ արտահանում։ Մենք աղբից գումար ենք ստեղծում, բայց այսօր մեզ արգելում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց խոսքով եկել են, որպեսզի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն իրենց պահանջը. «Վարչապետն ասում էր՝ մինչեւ այս աղբը չվերանա փողոցներից հեղափոխությունն ավարտված չէ, այնինչ այսօր մեզ խոչնդոտում են»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատարներ՝ բարձված մետաղյա ջարդոններով։ Ակցիայի մասնկիցներից մեկն առաջարկեց մեքենաներով շարժվել դեպի ՊԵԿ-ի շենք, քանի որ նրանք են այդ առաջարկով հանդես եկել:

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով