«Մեծ տապալում է հասունանում».Գարեգին Պետրոսյան

Չեմ հավատում վարչապետի և նրա թիմի հայտարարություններին, թե, այսպես կոչված, հեղափոխության պահանջներից մեկը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են, այլապես արդարադատության նախարարի պաշտոնում չէր նշանակվի մեկն, ով պարզապես ծնվել է, դպրոցն ու բուհն ավարտել և դարձել փաստաբանական պալատի անդամ: Հա մոռացա նշել, որ «հեղափոխության հոսանքն» էլ կարճ ժամանակով կարգել է նաև ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին:

Չեմ հավատում ոչ այն պատճառով, որ սորոսի Լարիսայի հետ «ներքին համերաշխություն» ունեն, այլ այն պատճառով, որ 27 տարեկան երիտասարդը չի կարող ունենալ բավարար փորձառություն պատասխանատու պաշտոն զբաղեցնելու և նման բարեփոխումներ նախաձեռնելու համար: Արդարադատության նախարարը քաղաքական պաշտոն է, որի յուրաքանչյուր որոշում կոչված է սպասարկելու ոչ թե անձնական կամ խմբային, այլ համընդհանուր, համահասարակական և համապետական պահանջ: Իսկ դրա համար անցած ճանապարհ է անհրաժեշտ, կամք և փորձառություն է պետք: Հետևաբար չեմ հավատում դատաիրավական համակարգի բարեփոխման հրամայականին: Չեմ հավատում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ հավատում նաև նախկին նախարար Զեյնալյանի հրաժարականի հրապարակային պատճառներին: Քամին այլ կողմից է փչում:

Մեծ տապալում է հասունանում:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով