Մարությանը որոշել է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը`տանելով նրան սնանկացման.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

Երևանի քաղաքապետը որոշել է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը։ Նրանք արհեստական ձևով այս ամիսներին պարբերաբար տուգանելով տեսան, որ չեն կարողանում կոտրել «Սանիթեքին», ի վերջո որոշեցին պայմանագիրը ուղղակի խզել։ Սա քաղաքապետ հայկ Մարությանի երազանքն էր, որը «Կամազների» տենդերի նման՝ նա կյանքի է ուզում կոչել մեխանիկական ճանապարհով՝ շրջանելով օրենքն ու օրինականությունը։ Փոխարենը Մարությանը խոշոր գումար կհատկացնի նոր ձևավորված «Երևանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին, որ արդեն այդ հիմնարկն իրականացնի աղբահանությունը։ Մենք տեղեկացանք, որ հունիսի 26-ին Երևանի ավագանին կքննարկի և, ըստ ամենայնի, կողմ կքվեարկի, նորաստեղծ այդ հիմնարկին  2 մլրդ 172 մլն 633 հազար դրամ հատկացնելու մասին հարցին։ Սա ավելին է, քան սանիտարական բյուջեն։ Այս որոշումն ընդունվել է բացառապես «Սանիթեքին» շուկայից դուսր մղելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ «Սանիթեքը»միջազգային կազմակերպություն է, որը հայաստանում 28 միլիոն դոլարի ներդրում է  կատարել, վարկեր է վերցրել, և պայմանագրի խզմամբ՝ քաղաքապետարանը ընկերությանը, կտանի սնանկացման։ Սա խնդիրներ կառաջացնի նաև բանկային համակարգի համար, քանզի ընկերությունը չի կարողանա կատարել իր վարկային պարտավորությունները և  իրավական հետևանքներ քաղաքապետարանի համար։ Ամենայն հավանականությամբ՝ «Սանիթեքը» պայմանագրի խզումը կվիճարկի դատարանում, ու հաշվի առնելով նաև այն, որ ընկերությունը միջազգային ճանաչում ունի, այս դեպքը կարող է ազդել նաև Հայաստանի իմիջի ու հեղինակության վրա, թե ինչպես են մեր երկրում «խրտնեցնում» խոշոր ներդրողներին։ Բայց Հայկ Մարությանը, բնականաբար, թքած ունի այս բոլոր հանգամանքների վրա, նրան իր անձնական ամբիցիաներն են հետաքրքիր ու բիզնես պրոյեկտները՝ «Սանիթեքին« դուրս մղել, որ Ռուսաստանից բերած իր «Կամազներով» իրականացնի քաղաքի աղբահանությունը։

Հատկանշական է, որ այս ամիսներին քաղաքապետարանց պարբերաբար դիմում էին «Սանիթեքի» տնօրինությանը՝ իրենց օգնելու, խոհուրդներ տալու, թե ինչ տեսակի մեքենաներ արժի գնել, ինչպես պետք է աղբահանություն իրականացնել և այլն։ Ու հիմա նրանք շուկայից դուրս են մղում իրենց խորհուրդ տվող ընկերությանը։ Մենք տեղեկացանք նաև, որ այս որոշման միանձնյա հեղինակները Հայկ մարությանն ու Նիկոլ Փաշինյանն են, այն դեպքում, երբ նույն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում բոլորը չէ, որ կողմ են այս որոշմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով