«Ձևականը ձեր պատկերացումներն են ու աշխատելաոճն է, որով դուք պարզապես անգերազանցելի եք».Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար   Արտակ Զաքարյանը     ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների արած հայտարարությանը.

Հարգելի տիկնայք և պարոնայք պատգամավորներ, ձևականը ձեր պատկերացումներն են ու աշխատելաոճն է, որով դուք պարզապես անգերազանցելի եք:

Կեղծ տպավորություններ տարածելը հարիր չէ պատգամավորի կոչմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի գիտություն ձեզ ասեմ, որ ՀՀ և ՌԴ ԴԺ երկու պալատների խորհրդարանական արտաքին հարաբերություների հանձնաժողովների համատեղ նիստերի ձևաչափը հիմնադրվել է Երևանում 2013թ. նոյեմբերին Լեոնիդ Սլուցկու, Կոնստանտին Կոսաչևովի և իմ նախաձեռնությամբ: Մինչ այսպես կոչված իշխանափոխությունը, տեղի են ունեցել թվով 8 համատեղ նիստեր, որի օրակարգերը մամուլում լայնորեն լուսաբանվել են: Քննարկումները եղել են խիստ շահագրգիռ և որոշ ցավոտ հարցերի վերաբերյալ բավականին կոշտ: Յուրաքանչյուր նիստից հետո ընդունվել են համատեղ հայտարարություններ և արվել են համատեղ մամուլի ասուլիսներ: Ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում մենք ակտիվացրել ենք հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը տարբեր միջազգային խորհրդարանական ձևաչափերում՝ ստանալով նաև ռուս գործընկերների աջակցությունը մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Դեռևս այս տարի հունվարին, իմ ֆեյսբուքյան գրառման մեջ պատրաստակամություն եմ հայտնել աջակցել բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրապես հետաքրքրված են և կարևորում են ինստիտուցիոնալ հիշողության և շարունակականության ապահովման հարցերը:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ կեղծ հայտարարություններից, և մի մոռացեք, որ շատ ու շատ փաստեր հակառակն են ապացուցում: Իսկ փաստերը որպես կանոն համառ են լինում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://www.1in.am/2572673.html?fbclid=IwAR1pmgUxFu6J2_QFAGoTph31jxsK3Hsn6Wn5jJpEvNKqkGsNySb_xwK8r70

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով