ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞ ՍԴ ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրության աբսուրդային և մեղմ ասած անտրամաբանական մեկնաբանությունները բուռն քննարկման առարկա են դարձել ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի կողմից։
Մինչև դատավոր ընտրվելը և դրանից հետո, Գրիգորյանը ջանք չի խնայել արատավորելու ինչպես գործող ՍԴ կազմը, այնպես էլ ինքնին Սահմանադրական դատարանի լեգիտիմությունն։
Համաձայն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, ․․․․․․ դադարեցվում են ․․․․․․․ էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ Էական կարգապահական խախտում է` Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը։
Վահե Գրիգորյանի հնչեցրած հրապարակային հայտարարությունների և վերոնշյալ նորմերի համադրությունից ակնհայտ է դառնում, որ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՍԴ ըստ Վ․ Գրիգորյանի «ոչ լեգիտիմ» կազմը կարող է դադարեցնել նրա լիազորությունները։
Կօգտվի ՍԴ-ն սահմանադրությամբ երաշխավորված այս իրավունքից թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Հ․Գ․ Հուսով եմ Վենետիկի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած սահմանադրության նման այլասերումը, կարժանանա նաև հանձնաժողովի գնահատականին։