Հորդորում եմ ԱԱԾ մամուլի կենտրոնին հետայսու նման հաղորդագրություններ կազմելիս լինել չափազանց ուշադիր և չտալ տարըմբռնման տեղիք

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ։

Որպես Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահե Հակոբյանը չունի որևէ առնչություն նշված իրադարձությունների հետ։ Շփոթմունքն առաջացել է այն բանի հետևանքով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում Սյունիքն ունեցել է երկու մարզպետ. Սուրեն Խաչատրյան և Վահե Հակոբյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով հաղորդագրությունը կազմողները չեն նշել նախկին մարզպետի անուն ազգանունը, ինչը դարձել է նման անդուր շփոթմունքի պատճառ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հորդորում եմ ԱԱԾ մամուլի կենտրոնին հետայսու նման հաղորդագրություններ կազմելիս լինել չափազանց ուշադիր և չտալ տարըմբռնման տեղիք։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով