«Հաշված օրեր են մնացել Փաշինյանի պաշտոնավարմանը».Գևորգ Գևորգյան

Արդեն հաշված օրեր են մնացել Փաշինյանի պաշտոնավարմանը: Ամենակեղտոտ քաոզչական հնարքներն ու «կամուֆլյաժ մայկեն» անգամ այլևս անզոր են փրկելու նրա օրեցօր նվազող վարկանիշը: Մարդիկ արդեն հասկանում են, որ սա ոչ թե հեղափոխություն էր, այլ փողոցի միջոցով իշխանափոխություն և իրենց դուխովը շատ շուտով հեռանալու է՝ Իջևանից Երևան եկած խոպանչու ավարով:

Բայց սա չէ ամենավտանգավորը այլ, որ ժողովրդը մնալու է կոտրված ողնաշարով, իսկ պետությունը բազմաթիվ մարտահրավերներով խեղդված՝ հեղինակազրկված պետական ինստիտուտներ, անձնական հաշվեհարդարի գործիքի վերածված դատաիրավական համակարգ, սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի՝ ՍԴ-ի ինքնահռչակված նախագահ, հանցագործներով լի երկիր, քարոզչական կեղտոտ հնարքների արդյունքում վարկաբեկված հայրենասեր մարդիկ, խեղդվող տնտեսություն, երկփեղկված և գործազուրկ ժողովուրդ և այս ամենից ամեն վայրկայն օգտվելու պատրաստ Նիկոլի «կիրթ Ալիև»… ու էլի պատերազմում կռվելը, հայր, եղբայր ու զավակ կորցնելը, մաքառելը, քարուքանդ երկիրը նորից ոտքի հանելը, դարձյալ ժողովրդից է գնալու և տարիների նվիրում է պահանջելու: Այս կառավարության հրաժարականի օրը որքան հետաձգվում է, այնքան կրկնապատկվում են հասարակ քաղաքացիների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով