Հանուն հայրենիքի զոհվելու միակ տարբերակը խրամատ փորելուց հոգնելն էր.Կոնստանտին Տեր-Նակալյան

«Որպես այդ ջոկատի հրամանատար ուղիղ խնդիր էի դրել մեր ջոկատի անդամների առաջ՝ որ բոլորս գիտակցենք, որ գնում ենք հանուն հայրենիքի զոհվելու, եթե այդպես ստացվի, եթե այդպես կվիճակվի, եթե այդպես անհրաժեշտ կլինի, ու մեր ծնկները չէին ծալվի, մեր ձեռքերը չէին դողա մեր հայրենիքը պաշտպանելիս, որովհետեւ մեր ողնաշարն ու ոտքերը ամուր էին երրորդ ամենակարեւոր գաղափարով, որ արձանագրված է ՔՊ ծրագրի առաջին կետում, ինչ նշանակում է, որ իր հայրենիքում անվտանգ ապրելու հայ ժողովրդի իրավունքը չի կարող եւ չպետք է որեւէ մեկի կողմից կասկածի տակ առնվի»:
Սա Նիկոլի երեկվա ելույթից էր:
Զուտ հիշեցման կարգով. մեր Քաջ Նազարը և իր դյութազնական ջոկատը Արցախ հասել են զինադադարի կնքումից շուրջ 40 օր անց` մայիսի 14-ին: Ընդ որում, հասած տեղները երրորդ գծից էլ անդին էր: Հանուն հայրենիքի զոհվելու միակ տարբերակն էլ խրամատ փորելուց հոգնելն էր:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով