Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը. նա պարզաբանել է իրավիճակը

Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գերատեսչության հաղորդմամբ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Shamshyan.com–ն իր հերթին հայտնում է, որ նորածնին ջրատարը նետած մայրն Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Լ. Գ.-ն է։ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով