«Հայաստանը դադարում է գոյություն ունենալ որպես պետություն».Ավետ Ավանեսով

Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, հասանք Սահմանադրական դատարան։ Հասանք, որ իջնենք Հայաստան պետություն կանգառից, որ ուղղակի շատ պատահականորեն հայտնվել էինք 1991 թվականին՝ դեպքերի բերումով։ Հիմա արդեն սկսվում է հայ ժողովրդի հավաքական մտածողության ու բանականության իրական փուլը. Երբ երկիրը դարձնում են մանր ժուլիկների, ազգային ու պետական որևէ մտածողությունից զուրկ ու մեկ մարդու քամահրանքով թելադրված խելագարված ամբողխների մեկ ընդհանուր տարածք։

ՍԴ նորընտիր դատավորը, օգտվելով Սահմանադրական փոփոխություններում արված բառախաղից, զբաղված է ինքնիրավչությամբ, մեկնաբանում է մայր օրենքն այնպես, ինչպես ինքը հասկացել է։
Այս իշխանության գլխավոր նպատակը բոլոր հնարավոր պետական ինստիտուտները ոչնչացնել է։ Եվ Վահե Գրիգորյանը գնում է Սահմանադրական դատարան ոչ թե նախագահ դառնալու, այլ քաոս ստեղծելու։ Դրա նպատակը մեկն է. կազմալուծել ՍԴ-ի աշխատանքը, որի արդյունքում ԱԺ-ը ուղղակի որոշում կընդունի լուծարել այն։ Երկրին պետք չի Սահմանադրական դատարանը (այս մասին արդեն կան ակնարկներ իշխանական մամուլում և բերվում է օրինակ ԱՄՆ-ի օրինակը)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք կարծո՞ւմ եք սա ինչ որ դատաիրավական բարեփոխման մի մաս է։ Ոչ։ Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վրեժն է Սահմանադրական դատարանից։ Որ ժամանակին չբավարարեցին իրենց ընտրական հայցերը, որ ընտրական խախտումների ազդեցության մասին չընդունեցին իրենց ցանկալի որոշումը։

Նիկոլին Սահմանադրական դատարան պետք չէ։ Ինչին է պետք։ Որ ինչ անի։ Առավել ևս, որ դատարանների հարցերը շուտով կլուծւի, իսկ ՍԴ-ն անցանկալի ու անկանխատեսելի օղակ էր ի՛ր արդարադատությունն իրականացնելու համար։

Այսպիսով դե յուրե սկսվում է այն, ինչ դե ֆակտո վաղուց արդեն ընթացքի մեջ է. Հայաստանը դադարում է գոյություն ունենալ որպես պետություն։ Սա, նորից եմ կրկնում, ոչ չարագուշակ կանխատեսում է, ոչ էլ փրփակեզ ընդդիմության հերթական ողբ։ Սա դաժան ու անխուսափելի իրականությունն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վայելեք

Ավետ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով