Խնամի-ծանոթ-բարեկամ. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավարի տեղակալ․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականու­թյան առումով, ոչնչով չի զի­ջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ հա­մակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամ­ներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակ»-ի տեղե­կություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Զոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ:

Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերու­թյուններ ունեն: Զոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտո­նից ազատվել է 2010 թվա­կանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով