Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանային խամաճիկ Վահե Գրիգորյանի մասին էլ հանրությանն ավելի հայտնի են մասնագիտական ձախողումներ, քան որևէ դրական բան

Սթափվենք և թույլ չտանք ներսից քանդել մեր պետությունը

Այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող նկարն ուշադրություն է գրավում նրանով, որ այնտեղ տեսնում ենք բոլորիս հայտնի անձանց, ովքեր, ըստ տարածված տեղեկությունների, սնվում են միևնույն հակապետական ֆոնդերից, և ինչպես երևում է, նրանք ունեն նաև ամուր անձնական կապեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աջից Լարա Ահարոնյանն է, ում երևի բոլորն են հիշում. նա ամաչում էր ապրիլյան պատերազմի համար ու չէր համարում, որ այդ օրերին հայրենիքի համար կյանքը տված հայորդիները հերոսներ են, նրա կարծիքով հայ կանայք նաև մարմնավաճառ են և տռանսգենդեռ, նրան հատկապես լավ հիշում են անչափահաս երեխաների մայրերը, որոնց Լարան փորձում էր ինչ-որ անհասկանալի գիրք հրամցնել:

Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանային խամաճիկ Վահե Գրիգորյանի մասին էլ հանրությանն ավելի հայտնի են մասնագիտական ձախողումներ, քան որևէ դրական բան, որն օգուտ է տվել մեր պետությանը: Նրա պատճառով, ՄԻԵԴ-ում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը տապալվել է, այս ամենն ամրագրված է ՄԻԵԴ-ի հրապարակած զեկույցում: Սա հիմք է տալիս ենթադրել, որ նա ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մեջ է եղել Ադրբեջանի հետ: Բացի Լևոն Տեր Պետրոսյանի գրպանային փաստաբան լինելուց, Վահեն հիմա էլ սպասարկում է Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին ու ՀՔԾ-ին, որի դիմաց էլ նրան «նվիրում են» ՍԴ դատավորի պաշտոնը:

Այս ամենից, հստակ պարզ է դառնում, որ մի քանի անգամ քաղաքականապես չեզոք թեկնածուներին առանց որևէ պատճառի չընտրելն ու Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու փորձերը, մեծ հավանականությամբ, ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: Իսկ այդ նույն գլոբալ ուժերը մեր թուլակամ իշխանությունների ձեռքով քանդում են մեր պետության հիմքերը: Այսքանից հետո հայ ժողովրդին ոչինչ չի մնում, քան սթափվելն ու հասկանալը, թե ինչ է կատարվում իրականում ու թույլ չտալ այս սորոսածին և այլ գլոբալ ուժերի ներկայացուցիչներին քանդել մեր հերոսների կյանքի գնով ստեղծած երկիրը, այլապես մենք կորցնելու ենք մեր ազգային դիմագիծն ու պետականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆեյսբուք`Արի ասեմ իմացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով