«Իմ սրտի մոռացկոտ վարչապետը».Գարեգին Պետրոսյան

Իմ սրտի մոռացկոտ վարչապետը

Վարչապետը մոռացե՞լ է տնտեսական հեղափոխության մասին, թվում է` այո, իսկ գուցե դեռ ոչ: Եթե անգամ չի էլ մոռացել, շատ շուտով անպայման կմոռանա: Այդպիսին է մեր վարչապետի բնությունը, շուտ է մոռանում: Այս պարագայում, ինչպես մյուս բոլոր պարագաներում մոռանալը բխում է առաջին հերթին հենց իր շահերից: Տնտեսական ցուցանիշները, եթե մեղմ ասենք, մխիթարվելու տեղ չեն թողնում, տարբեր առումներով զիջում են նախորդ տարիների ցուցանիշներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում առավելապես մսխվել են նախորդ տարիներին կուտակված հնարավորությունները, իսկ նոր հեռանկարները ցանկություններից այն կողմ չեն անցնում: Հետևաբար վարչապետին մնում է մոռանալ նաև տնտեսական հեղափոխության մասին, և որքան շուտ, այնքան լավ, որովհետև ձևավորված հանրային պատրանքն այլևս գոյություն չունի: Հասարակության մոտ նորից առաջին պլան են մղվել ռացիոնալ ակնկալիքները:
Վարչապետի մոտ մոռանալը առավել քան լավ է ստացվում: Անցած մեկ տարվա ընթացքում հասցրել է մոռանալ, որ
. ճանապարհատրանսպորտային տեսախցիկներն ու նկարահանող սարքերը թալանում են ժողովրդին
. աշխարհը պետք է ադապտացվի մեր հեղափոխությանը
. ընտրական օրենսգիրքն ու կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվի
. ներգաղթն աննախադեպ չափեր կունենա
. ներդրողների ենթադրյալ հերթերի գոյացության մասին դեռ չեմ խոսում
. դատական համակարգը պետք է անկախ լինի, իսկ հեռախոսային արդարադատությունը պետք է տեղ չունենա
. Հայաստանում արմատախիլ պետք է արվեն արտաքին գործակալական ցանցերը
. Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իսկ պատերազմ հրահրող դավադիր ուժերը պետք է «ծեփվեն պատերին»
. Հայաստանը ժողովրդավարության օրրանն է և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ մոռացել է, մնում է տնտեսական հեղափոխությունը : Դա էլ կմոռանա և հեղափոխության մեծագույն նվաճումը կմնա, ինչպես ինքն է ասում այն, որ Հայաստանի քաղաքացին կհավատա, որ «ինքը բացարձակ տաղանդավոր է, որ ինքը պոտենցիալ տաղանդավոր է….»

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով