Իհարկե, անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իհարկե, անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր՝ այսօր Սահմանադրական դատարանի առջև հրավիրված շտապ հավաքին ակտիվ մասնակցելու համար։

Բայց որ դա արվելու է Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտորի կարգավիճակիս հիմքով, չէի կարող ակնկալել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տալիս եմ անհրաժեշտ պարզաբանումներ.

1) Արդարադատության ակադեմիան բուհ չէ։ Այն իրականացնում է հետբուհական հատուկ մասնագիտական ուսուցում, ուստի այնտեղ սովորում են հասուն մարդիկ՝ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուներ։

2) 2016 թվականի մայիսից ի վեր բացարձակ չեմ միջամտել Ակադեմիայի գործերին։ Անգամ չգիտեմ՝ ովքեր են ներկայիս ունկնդիրները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3) Ակադեմիայի ունկնդիրները կաշկանդված են, համապատասխանաբար, դատավորների, դատախազների, քննիչների համար սահմանված էթիկական կանոններով, ներառյալ չեզոքության ու զսպվածության պահանջները։ Ուստի չէին էլ կարող մասնակցել հավաքին։

Հղումը՝ ստորև։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով