Երևանում Վրաերթի Է Ենթարկվել Ֆրանսիայի Քաղաքացի. Վերջինը Տեղում Մահացել է

Այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Վարորդը փախուստի չի դիմել : Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր և եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով