Երևանում հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը. Shamshyan.com

Հունիսի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com–ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Փ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները պարզել են նաև, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն, որը հայտնաբերվել է կարճ ժամանակ անց։

Հարուցվել է քրեական գործ։ Արթուր Փ.-ն և Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Մանրամասն` սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով