«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին».Էդուարդ Շարմազանով

Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:

•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանեց:

•Սիրո և համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:

•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:

•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:

•Ներդրումներ պետք է լինեն, չկան:

•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:

•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:

•ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:

Հ.Գ.
Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով