Եռաբլուր պանթեոնում, զինվորական կարգով, Մուշեղ Բաբայանի աճյունը կհանձնվի հողին

Հունիսի 23-ին, տեղի կունենա Ջերմուկի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, Մուշեղ Բաբայանի՝ Ջերմուկի Համոի հուղարկավորությունը:

Հրաժեշտի արարողությունը կսկսի 13:00-ին, Երևանի Աջափնյակ թաղամասի Գրիգոր Հասրաթյան փողոց, 25/3 շենք հասցեում գործող «Զոլեր» սգո սրահում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

14:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում, Մուշեղ Բաբայանի աճյունը զինվորական կարգով կհանձնվի հողին:

Մուշեղ Վահագնի Բաբայանը ծնվել է 1957-ի հուլիսի 20-ին, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում 1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1989ին ավարտել է Տյումենի ինդուստրյալ ինստիտուտը, իսկ պատերազմից հետո՝ 2002-ին Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994 թվականից՝ N զորամասի հրամանատար։

1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտագործողությունների ընթացում ստացե; է ծանր վիրավորումներ, սական չլքելով կռվի դաշտը, շարունակել է կատարել իր հրամանատարական պարտականությունները:

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկար տարիներ եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1999-ից՝ ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբելով իր հին, մարտական ընկերներին և անկախ Հայստանի կանոնավոր բանակում մարտական ծառայություն իրականացրած երիտասարդ տղաներին՝ ստեղծել է «Հայդուկ» կամավորականների ջոկատը և մեկնել Արցախյան առաջնագիծ:

Մահացել է սույն թվականի հունիսի 21-ին, երկարատև ծանր հիվանդության հետևանքով:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով