Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:
Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:
Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև` ջրադուլ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news