Անսպասելի զանգ Մոկվայից. իշխանությունները շփոթված են.politik.am

politik.am-ը գրել է.

Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունք ապահովելու համար անցկացված քվեարկության ժամանակ: Ըստ էության, ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը դեմ է քվեարկում ՌԴ շահերից բխող նախաձեռնությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսակցություններ էին շրջնառվում, որ սա պատասխան է ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը: Հիշեցնենք, որ նույն Ռուբինյանը հանդիպումից հետո մեծ աղմուկ բարձրացրեց, և, ըստ էության, ստիպեց նաև ԱԳՆ-ին ՌԴ դեսպանին կանչել բացատրություն տալու:

ԵԽԽՎ քվեարկությամբ էլ Ռուբինյանը փորձել է դաս տալ ռուսներին, սակայն նրա ուրախությունը բավական կարճ կյանք է ունեցել: ՌԴ-ից համապատասխան զանգը ստիպել է իշխանություններին ճանապարհ փնտրել «ջրից չոր» դուրս գալու համար:

Տագնապի մեջ հայտնված իշխանությունները կարծես «լուծում» գտել են, որի մասին իր էջում գրել է Ռուբինյանը.«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,-նկատել է պատգամավորը:

Այս ամենն, իհարկե, զավեշտալի կլիներ, եթե չարվեր իշխանության վերին օղակների կողմից և հարվածի տակ չդներ պետության շահերը: Արտաքին քաղաքակաության մեջ նման «վրիպակները» անպատասխան չեն մնում, և զարմանալի չի լինի, եթե գյուղատնտեսական այս սեզոնին «վրիպակի» պատճառով մեկ շաբաթով փակվի Հայաստանը Ռուսատանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով