Ադրբեջանում պարում են,որ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է.«Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը քիչ առաջ դուրս է եկել կոմայից։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը։

Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալի վիճակը շատ ծանր է․ «Բժիշկները պայքարում են նրա կյանքի եւ առողջության համար։ Քաղաքացիական հիվանդանոցից հետո կալանավայրն իրեն չընդունեց, քանի որ ստացիոնար բուժման մեջ էր, էնտեղից տարան «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ պայմանները զրոյակական վիճակում են։ Այնտեղ հրաժարվեց դեղորայքից, շաքարը դարձավ 35»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամալյանը նաեւ նշեց, որ Գրիգորյանի՝ կոմայի մեջ հայտնվելու հետ կապված լրատվական կայքերում տեսել է, որ Ադրբեջանում ցնծում են․ «Ադրբեջանական կայքերն էլ ցնծության  մեջ են։ Մի տեղ տեսա, որ պարում են էնտեղ, որովհետեւ իրենց հողերը գրավողը կոմայի մեջ է»։

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հետ նույնպես կապ հաստատեցինք, նա նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանում եւ դիմենք պաշտպաններին։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Մ․Գրիգորյանի եւ նրա կնոջ վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին Գրիգորյանը չէր ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով