Ադրբեջանին պատերազմ սկսելու առիթ պետք չէ,Փաշինյանն այդ առիթը տվել է.Աղասի Ենոքյան

Հարցազրույց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:/Մաս 1-ին/

-Ժամանակ առ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը սևեռում է Արցախի կողմը և հայտարարում,որ Արցախում կան դավադիրներ,վերջերս կարծես թե առավել հստակեցվեց ,թե խոսքը ում մասին է,ճիշտ է անուններ չհնչեցին,բայց խոսքից պարզ դարձավ,որ խոսքը նախագահ Բակո Սահակյանի մասին է. «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել» :Բակո Սահակյանը ևս արձագանքեց վարչապետի հայտարարությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արամ Սարգսյան. Երբևիցե մենք նման իրավիճակում չենք եղել,անգամ Տեր-Պետրոսյանի ամենավատ ծրագրի իրականացման ժամանակ ՀՀ և Արցախի իշխանությունները չեն եղել իրար նկատամամբ դավադիր վիճակում:Մենք մի տարօրինակ փուլ ենք մտել.պետության ղեկավարը ՝Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ,թե ինքը ինչ դերում է գտնվում:Եթե պատկերացնենք,որ իսկապես տեղեկություններ ուներ դավադիրների վերաբերյալ,հաշվի առնելով պետության անվտանգության խնդիրը,երբևիցե դրա մասին բարձրաձայնել չի կարելի,դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները,հաստատվելու դեպքում այդ խնդիրները կարգավորվում են օրենքին համապատասխան:Այսպիսի վեճ բարձրացնելը,թույլ տալ որ օտարները ,հատկապես մեր ոխերիմ բարեկամները հրճվանքից պարեն,անթուլատրելի է:Նայեցի ադրբեջանական մամուլի արձագանքը,ես համարում եմ,որ սա ուղղակի պետք է հասկանալ,կամ պետք է վերագնահատի իր պահվածքը,վերացնի այս ամբողջ հնարավոր բացթողումները,խոսքը մեր պետության լինել չլինելու մասին է,սա իրոք այդ իրավիճակն է,ոչ ոք թող իրեն իրավունք չվերապահի և ասի ,որ ինքն է լուծելու կամ իր վրա է ամբողջ պատսխանատվությունը:Արցախի հիմնահարցի լուծան խնդիրը ամբողջ հայ ժողովրդի վրա:

-Հիմքեր տեսնո՞ւմ եք նման արտահայտություններ անելու համար:

Աղասի Ենոքյան.Սա հերթական անգամ օդում հնչեցրած անպատասպանատու հայտարություն է:Մի անգամ ինչ-որ դավադիրներ են,մի անգամ ինչ-որ կոռումպացված դատավորներ են,այսօր արդեն սև վերնաշապիկներով ու գույնզգուն փողկապներով մարդիկ են,եթե երկրի ներսում կան մարդիկ,որոնք սպառոնում են երկրի անվտագնությանը,եթե կան ,ովքեր կոռուպցիայի մեջ են,ովքեր բոլորիս անվտանգությանն են սպառնում,խնդրում եմ անուններ ասեք:Սա վատ գործելաոճ է,հաճախ է լինում,ընդհանուր տերմիններ,օդում պտտվող դագանակ,որ ցանկացած պահի կասի ինքն էր և կիջեցնի գլխին:Ինչ է նշանակում դավադիրներ,որոնք Արցախում ցանկանում են պատերազմ սկսել,որպեսզի հողեր հանձնեն,և որպեսզի դրանում Փաշինյանին մեղադրեն.անհեթեթությունները այնքան շատ են:Այն մարդիկ ,ովքեր այդ հողերը ազատագրել են,պետք է հողերը հանձնե՞ն զուտ նրա համար,որ Նիկոլ Փաշինյանին մեղադրե՞ն,կա՞ տրամաբանություն:Սա ուղղակի հաղթաթուղթ է տալիս ադրբեջանցիների ձեռքը,որպեսզի ցանկացած պատերազմ ,որ սկսեն,կասեն,որ ՀՀ ղեկավարը ասել է,որ Արցախի դավադիրներն են պատերազմ սկսում,նրանց արդեն պատերազմ սկսելու առիթ պետք չի, առիթ տվել ենք նրանց ձեռքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Կարող ենք ասե՞լ,որ ինքը կոնկրետ նկատի ուներ իշխանական վերնախավը:

Արամ Սարգսյան.Հավանաբար դա է նշանակում,ես դեմ եմ,որ այսպիսի ազգանուններ ,անուններ հնչեն,խոսքը սովորական գողի կամ հանցագործի մասին չէ,խոսքը պետության ղեկավարների հարաբերությունների մասին,որը առնչվում է պետական անվտագնությանը:Կամ կառավարման հիմունքները չգիտեն այս մարդիկ,ովքեր պետության ղեկավար են դարձել,կամ արվում է դիտմամաբ,այս պարագայում չի կարելի մեղմ վերաբրվել,շատ լավ խոսքեր է ասում,առաջարկներ է անում,բայց խնդիրը պետք է տեսնել այն հիմքում,թե ինքը ինչ է ուզում:Ես հասկանում եմ հետևյալը.Ադրբեջանը Թուրքիայի հետ այդ ալյանսի մեջ է ,բոլորը աչքներիս առաջ է,ոչ մեկին ոչինչ պետք չի հաստատել,փոխարենը այսօր ԱԳՆ-ն,վարչապետը ամբողջ աշխարհի առաջ խոսի այն մասին,որ նրանք Նախիջևանում պատարստավում են նման պրովոկացիաների,որ Ղարաբաղում ադրբեջանցիները կարող են օգտվել ֆորս մաժորային իրավաիճակների,մենք ուրիշ բաներ են խոսում:Մենք հիմա նրանց հնարավորություն ենք տալիս,որպեսզի իրենք իրականացնեն այն սցենարը,որ մշակել են և աշխարհին ասեն՝Հայաստանը նորից ագրեսոր է և ագրեսիայի է դիմել:Եթե չեն հասկանում վտանգը ,շատ ցավալի է,եթե չեն ուզում խորհդակցել նրանց հետ,ովքեր տեղյակ են դրան,էլի վատ է:Երկրում կան տասնյակ մարդիկ,փորձագետներ,մարդիկ,որոնք մասնակից են եղել բանակցային գործընթացներին,տեղյակ են,քննարկեք,զրուցեք,լսեք,հետո նոր որոշումներ կայացրեք,իսկ եթե պետք է գնաք դավադրությունների ճանապարհով ,սա արդեն անընդունելի է:

-Երբ նոր էր եղել իշխանության մի հայտարարություն արեց,որը ողջունվեց,այն է,որ ադրբեջանցիները գնում են բնաջնջման ճանապարհով, որդուն ուղարկեց Արցախ,ամեն ինչ նորմալ էր,ի՞նչ տեղի ունեցավ: Միգուցե ինքը ընդառաջ է գնացել և տեսել է ոչ համարժեք պատասխան:

Աղասի Ենոքյան.Ինչ է նշանակում ոչ համարժեք պատասխան, եթե անգամ տեսել է ,ուրեմն ինչ պետք է անի,պետք է վտանգի՞ Արցախը իր գործողություններով:Ենթադրենք ՝Արցախի իշխանությունները սխալվել են,ուրեմն ինքը պետք է Արցախի վտանգի առաջ կանգնեցնի,որ պատժի Արցախի իշխանություններին:Հասկանանք հետևյալը.Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ունենալ իշխանության ամեն ինչ վրա,նա միտինգներով վերցրեց գործադիր իշխանությունը,հետո օրենսդիր իշխանությունը,հիմա միտինգներ է անում անցումային արդարադատության և վեթինգի միջոցով,որ վերցնի դատականը ,և ամենակարևորը ,որ այս ամենն անում է ժողովրդի անունից:Հաջորդը՝ նա ուզում է վերցնի Արցախի նկատամամբ վերահսկողություն,ինչի համար է ուզում :

-Որպեսզի նախորդ իշխանությունների հետ,ինչպես ինքն է ասում դավադրությունները բացառի:

Աղասի Ենոքյան.Եկեք լուրջ նայենք ամեն ինչին:Լավ, թող պարի այդ շուրջպարը,նա ինչ է ցականում անել Արցախի հետ,որ Արցախի իշխանությունները դեմ են դրան,և դրա համար ոզում է ունենալ իր կողմից վերահսկվող իշխանությունները:

-Ձեր կարծիքով ինչ է ուզում անե՞լ:

Արամ Սարգսյան.Պատկերացնենք,որ նախորդ նախագահները քաղաքական վերակենդանանալու փորձեր են անում ,ապա այդ պարագայում պետք էր 3 նախագահների անցած տարիների ամբողջ քաղաքական գնահատականը տրվեր ,որպեսզի հասկանալի լինել,թե որտեղ են սխալները եղել,հասկանալի կլիներ նաև հանրության հետ քննարկումը:Բայց որ հիմա անընդհատ ժողովրդի անունից են հանդես գալիս և հիմա էլ մի նոր շատ վտանգավոր երևույթ է եղել,անջրպետ է առաջացել սերունդների միջև ,20-25 տարեկան երիտասարդները,որոնք շատ լավ կրթություն կարող են ունենալ,բայց չունեն այն փորձը,որպեսզի կառավարմանը մասնակից լինեն:Ամբողջովին ժխտում են նրանց փորձառուներին,որոնք կարող են իրենց ինչ-որ ձևով խորհուրդ տալ,այս պարագայում,եթե պետք է այդպիսի բան ձևավորվեր,որ ինքը ուզում է ցույց տալ ,որ երկիրը ուզում է իսկապես մաքրել ավգյան ախոռներից,պետք էր սկսել քաղաքական գնահտականներից,քննարկումներից ,այլ ոչ թե իրեն աջակիցներից:Իսկ Արցախի հարցը ինչու ենք մենք սրությամբ ասում,որովհետև իրոք Արցախի հարցում ինքը շատ քիչ բան գիտի,մեդարելու ոչինչ չկա:

-Բայց ինքն ասում է մենք սեղանի շուրջ քննարկել ենք:

Արամ Սարգսյան.Ինքն ասում է՝սկսում եմ ճանաչողական ,ինչու չի ասում,որ բանակցություններ են,ծանոթանում եմ ընթացքին,իրեն տվել են փաստաթղթեր,Ադրբեջանի հետ է խոսում նրա մասին ,ինչ պատմություն ունի բանակցային գործընթացը:Հիանալի է,բայց այդ դեպքում մեզ հետ էլ,այն շրջանակի,ովքեր մասնագետներ են,նրանց հետ էլ է պետք քննարկել միայն ոչ թե Ալիևի,Ալիևից իմանալ ,թե ինչպիսի հետևանքեր են եղել:Մենք առաջարկություն ենք արել Եվրոմիության ներկայացուցչին,որ 4 խնդիր կա դրված՝Մինսկի խմբի կենֆերանս պետք էհրավիրել և վելուծելու 27 տարվա գործունեությունը,որովհետև որևէ առաջընթաց չկա,փոխել այդ օրակարգը,որովհետև այս օրակարգով մենք գնում ենք դեպի պատերազմ,Մադրիդյան սկզբունքներն են իբր դրված:Հաջորդը՝մենք ասում ենք,որ իրավական դաշտ տեղափոխվենք միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից բխող սկզբունքներին համապատասխան փաթեթ ձևավորենք,որ դա իրոք լինի միջազգային իրավանոքի նորմին համապատասխան,հաջորդը՝մենք իրավուքն չունեինք անել այն,ինչ արեց վերջում ՝Արցախի կարգավիճակը հավասարեցվեց Ղարաբաղի ադրբեջանցիների համայքնի կարգավիճակի հետ:Սա ամենալուրջ խայտառակությունն է ,որը մենք այսօր ստացանք,սա ինքնուրույնության կորոսւտ է:

-Նորից գանք այդ հայտարարությանը,գուցե իսկապես վիրավորանք կա,որ ինքը ազնիվ մղումներով գնում է,և հայտարարում է ,որ նախորդ իշխանությունները այդ փաթեթը չեն էլ ներկայացրել Արցախի իշխանություններին,հետո էլ ինձ ասում են,որ ես դավաճան եմ:

Աղասի Ենոքյան.Ինչպես կարող էին նախորդ իշխանությունները չծանոթացնել Աևցախին բանակցային գործընթացի մասին:Հասկացանք,նախորդ ամեն ինչը վատն է եղել,Ռոբերտ Քոչարյանը վատն էր,Սերժ Սարգսյանը վատն էր,Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես,հիմա եկել է մի լավ Նիկոլ Փաշինյան,Մինսկի խմբի համանախագահներն են ծանոթացնում այդ փաստաթղթերի հետ ,էլեմենտար բան է,չի կարելի նման մակարդակի սուտ ասել:Ուզում ենք տեսնել քայլերը,որոնք այսօր տանում են Հայաստանի դիրքի կտրուկ թուլացմանը,դիվանագիտական ասպարեզում հրաժարվում Վիեննայի,Սանկտ Պետրբուրգի պայմանավորվածություներից: Հենց առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը մտավ Մինսկի խմբի բանակցություններում, Մինսկի խմբի օրակարգից այդ հարցը վերացավ:Սեպարատ պայմանավորավածությունները Ալիևի հետ, այս ամենի ֆոնի վրա տեսնում ենք Ադրբեջանում ռազմական շինարարարություն է,բանակաշինություն,իսկ Հայաստանում գնում է զինվորական ղեկավարոթյան վարկաբեկում,Արցախի իշխանությունների վարկաբեկում,որն իր հերթան ազդում է բանակի ոգու վար: Այս ամենից հետո բնական է,որ կասկածներ պետք է առաջանան, որ սա միգուցե չիմանալու արդյունք չէ,այլ դավաճանության:

-Թե՞ նեղսրտվածության :

Աղասի Ենոքյան.Նեղսրտվածության պատճառով կարելի է Արցախ հանձնե՞լ:

Արամ Սարգսյան.Մենք հիմա պետք է կենտրոնանանք մեր տնտեսության զարգացման հարցերի վրա ,մեր ժողովրդի փոխհարաբերությունները կարգավորելու հարցին,ատելություն,մնացած բաները,հակահեղափոխական,սև ու սպիտակ,այդ ամենը պետք է դուրս գա,մեկ տարի անցավ:Հիմա պետք է դա բերենք համերաշխության դաշտ:

-Իսկապես վտանգ է տեսնո՞ւմ Արցախից:

Աղասի Ենոքյան.Դա տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է,Արցախում ինչ ուժ պետք է ձևավորվի …

-Եթե ասում է՝դավադիրներ,հակահեղափոխական ուժեր…

Աղասի Ենոքյան.Այդ ամենը Արցախի իշխանություններին վարկաբեկելու համար է,ինչ՞ դավադրություն է,որ այնտեղից տանկերով ու ձիերով գան ու Նիկոլ Փաշինյանին հանե՞ն:Այստեղ հստակ աշխատանք է Արցախի իշխանություններին վարկաբեկելու…

-Գինը պարզ է չէ:

Աղասի Ենոքյան.Դուք այլ գին եք պատկերացնում,Նիկոլ Փաշինյանը ՝այլ:Իր համար դրա գինը այնտեղ իր մարիոնետային իշխանությունը դնելն է,նրա խաղը,քաղաքականությունը դրան է ուղղված,մենք ասում ենք,որ դա կարող է վտանգել Արցախի անվտանգությունը,դա իր համար երկրորդական է,առաջինը այսպես կոչված ժողովրդի պահանջած իշխանություններ ունենալն է,որ այտեղ լինի ժողովրդական իշխանություն:
Արամ Սարգսյան.Մի ուրիշ երանգ կա.պատկերացննեք իրոք Արցախում ինչ-որ մի բան է պատրաստվում,պետության շահերից ելնելով դուք դրա մասին չպետք է հրապարակավ խոսեք,դուք ունեք համապատասխան մարմիններ,նրանք այդ խնդիրները պետք է կարգավորեն,բայց հիմնավոր,որ չստացվի մեկը մյուսի նկատմամբ մուռ է հանում:Երբ իրեն Ադրբեջանը առաջարկեց,որ ես այլևս չեմ ուզում խոսել Արցախի հետ,ես ուզում եմ խոսել Հայաստանի հետ,սա ինչ էր նշանակում,այսինքն՝Արցախը ձերն է,դուք էլ նրա անունից խոսեք:Մենք ասացինք՝Արցախը մերը չէ,եթե ես հրաժարվում եմ Արցախի անունից խոսելուց պաշտոնական բանակցություններում,կնշանակի,որ ես դա համարում եմ առանձին :Ի վերջո, միացում գաղափարը,որը կարելի էր իրականացնել դեռ պատերազմի տարիներին,ոչ ոք չէր խանգարում գոնե այս պահին երբ ձեզ պաս են տալիս,որ ձեզ հետ ենք ուզում խոսել,այսինքն՝մենք ենք ներկայացնում շահերը,հայությունն է այնտեղ,մենք էլ ասել ենք,որ միացումը ոչ ոք չի չեղարկել 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը և հիմա էլ կարելի էր իրականացնել կամաց քայլերով: Ոչինչ չենք անում այդ ուղղությամբ,չենք համաձայնեցնում դիրքորոշումը Արցախի հետ և մենք գնում ենք մի ճանապարհով,որ իբր իշխանությունը լավը չի,ես ուզում եմ այդ իշխանությունից ազատվել,որովհետ այնտեղ կարող են դավադիրներ լինել,և դրանով վտանգեմ ամբողջ պետության շահերը:Ես դրա ասում եմ՝ամենակարևոր բանը,պետք է հիմա ձևավորվի միասնական դիրքորոշում ,հրաժարվեն բոլոր դիմակահելու գաղափարից,հրավիրվի համաժողով և որոշվի,թե մենք ինչ ճանապարհով ենք գնալու:

-Արցախ –Հայաստա՞ն:

Արամ Սարգսյան.Միանշանակ:

Աղասի Ենոքյան.Մենք անընդհատ ասում ենք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է,եկեք քարտեզին նայենք ու հասկանանք, որ Արցախն է ՙ Հայաստանի անվտանգության երաշխավորը,խնդիրն այն չի ,որ մենք ունենք Արցախի խնդիր,որի ձեռքը հայաստանցիները կրակն են ընկել…

Աղբյուրը`hayeli.am

Շարունակությունն՝այստեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով