Աբովյանում չի հաղթել ժողովրդավարությունը, ինչպես Փաշինյանն է փորձում ներկայացնել.Կարեն Վարդանյան

Աբովյանում չի հաղթել ժողովրդավարությունը, ինչպես Փաշինյանն է փորձում ներկայացնել: Ժողովրդավարություն Հայաստանում եղել է և նախկինում և ժողովրդավարության մեր կնքահայրը Սերժ Սարգսյանն է:

Նույն ԲՀԿ-ական թեկնածուն Սերժ Սարգսյանի օրոք էլ է ընտրվել քաղաքապետ՝ չլինելով իշխող կուսակցությունից: Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկանծուն էլ գյուղապետ էր ընտրվել և ոչ մի կեղծիք էլ չկար: Կեղծիքի մասին խոսակցությունները հորինովի են, ինչպես թալանի մասին խոսակցությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորից եմ ասում, Աբովյանում չի հաղթել ԲՀԿ-ի թեկնածուն, Աբովյանում նաև չի պարտվել Նիկոլի թեկնածուն (նույն Նիկոլի թեկնածուն եթե առաջադրվեր այլ թիմի կողմից, կարող էր հաղթել), Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը:

Ռեֆորմիստների կուսակցություն փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով