ԱԱԾ-ն ուսումնական կենտրոն է ստեղծում

ՀՀ ԱԱԾ-ն մտադիր է ուսումնական կենտրոն ստեղծել, որպեսզի կադրերն արտասահման չմեկնեն վերապատրաստվելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, ամեն տարի ծառայության աշխատակիցները տարբեր երկրներ են ուղարկվում և միայն 2018 թվականին այդ նպատակով ծախսվել է մոտ 240 միլիոն դրամ: Իսկ եթե ուսումնական կենտրոն լինի Հայաստանում, այդ գումարները դուրս չեն գա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վանեցյանը նշել է, որ արդեն 2020 թվականին գործնական քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Ուսումնական կենտրոնի ստեղծման համար, միայն ենթակառուցվածքների մասով ծախսվելու է մոտ 2 միլիարդ դրամ:

ԱԱԾ ուսումնական կենտրոնում սովորել կարող են նաև արտասահմանցիները, եթե հաշվի առնենք այն, որ հայկական հետախոզությունը միշտ ունեցել է բարի ավանդույթներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով