Ֆեյքերի մեծաքանակ հասատգլուխների “գումարտակը շեշտակի մեծացել է. Արմեն Դանիելյան

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեսյբուքյան էջում գրում է. 

Անկասկած, ոմանք կուտակած միլիոնները “քամուն են տալու”՝պահելով ֆեյքերի մեծաքանակ հասատգլուխների “գումարտակ”… Վստահ էի, որ ոմանց գլխի կառուցվածքը “բնորոշ է” անմեղսունակ երևույթներին, բայց, որ մեր օրերում դրանց թվականակը շեշտակի մեծացել է, չէի կարող նույնիկ ենթադրել…
Իրենց կենսագրական տարեգրությունը վաղուց հուղարկավորած և համընդհանուրի ատելությանն արժանացած բեջուռաների ուղեղն ամբողջությամբ մթագնել է… չնայած բացի թալանից, որևէ այլ ուղղությամբ նրանց մարմնի այդ հատվածը երբեք էլ չի աշխատել…
Եվ այսպես…
Ես երբեք չեմ ասել, որ չեմ ցանկացել պաշտոն զբաղեցնել մասնագիտական ոլորտում… ինձ լիովին բավարարել է այն աշխատանքը, որ ես կատարել եմ… Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելիս՝ նույնիսկ տխրություն է իջել վրաս, մտահոգություն, թեև շատերը կարծում էին, որ շատ կարևոր իրադարձություն է կատարվել իմ կյանքում… Ամեն անգամ, երբ որևէ խրախուսանքի եմ արժանացել, որքան էլ տարօրինակ հնչի, ապրումներ եմ ունեցել, ուժեղացել է ինքնահարգանքի զգացումն այն առումով, որ մարդ պետք է արժանի լինի այն վստահությանը, որ ցուցաբերում են իր նկատմամբ… Ինքն իր նկատմամբ հարգանքը նշանակում է ամեն գնով արժանի լինել վստահությանը…
Ես երբեք պաշտոնի չեմ տենչում… ահն ինձ բացառապես հոգս ու ցավ է պատճառել, բայց նաև հպարտություն…
Հ.Գ. Եվս մեկ անգամ հորդորում եմ “օրինական միլիոնատերերին” մարդկանց հանգիստ թողեք, մի փորձեք ձեր կեղտերը ներկայացնել մաքրության կեղծ դիմակով… Տղամարդ մնացեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով