Քննչական կոմիտեում պատգամավորների մասով քրեական գործեր կան հարուցված.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի եւ Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, եւ իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, եւ այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով եւ ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով