Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ

Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ:

Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ են ունենալու, փոխվում են նաև դերակատարներն ու ազդեցության գոտիները: Գերտերությունների շահերը բազմաշերտ են և թաքանահարույց: Խիստ հետևողական պետք է լինել, և պատրաստ ցանկացած անակնկալ զարգացումների, որոնք նաև կարող են անսպասելի մարտահրավերներ բերել մեզ համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նմանատիպ իրավիճակներում մենք “պրիմիտիվ պետության” կարող ենք վերածվել, որի շահերը կարող են նույնիսկ անտեսված ու անկարևոր համարվել: Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը: Այլապես օտարի շահերի գեներացիայից կարող ենք չօգտվել, իսկ փոխարենը՝ հետևանքներից տուժվել: 20-րդ դարի մեր պատմության դասերը պետք է լավ սովորել, ու չգայթակղվել “заграница нам поможет” օստապբենդերյան սկզբունքով:

Արտակ Զաքարյանի ֆեյսուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով