Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի

Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վախենում է իշխանությունը կորցնելուց։

Վախենում է հակահեղափոխությունից. ամենուրեք աչքին հակահեղափոխականներ են երեւում` սեւեր, սեւազգեստներ, որոնք կարող են եւ սեւազգեստ չլինել` քողարկվել զույնզգույն շապիկների, բաբըչկաների, անգամ դուխով գլխարկների տակ, բայց հոգով սեւ ու հակահեղափոխական լինել… դավադիրներ, որոնք ուզում են հողեր հանձնել ու մեղքը գցել իր վրա։

Վախենում է անկախ դատավորներից, որոնք կարող են իր ասածին չէ ասել։
Վախենում է Սահմանադրական դատարանից, որ առնվազն երեք անգամ արդեն իր ասածին եւ արածին չէ է ասել, ու «ձեռքի թեթեւ շարժումով» կարող է ուղեփակոց դնել երկիրը բռնապետություն դարձնելու ճանապարհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վախենում է Պուտինի անվստահությունից, սարսափած է Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու երազանքով ապրող սորոսահպատակ շրջանակների հետ ասոցացվելուց, եւ ամեն ինչ անում է այդ «կարծրատիպը» կոտրելու համար։

Իսկ ամենամեծ` խորքային վախերից մեկն այն է, որ կարող է թույլ` թուլամորթ եւ թուլակամ մարդու տպավորություն թողնել։ Այս վախը, ի տարբերություն մյուսների, լատենտային բնույթ է կրում` աչքի չի զարնում, բայց պնդերեսաբար հիշեցնում է իր մասին պարբերաբար կրկնվող սաստող հայտարարությունների տեսքով. «Բարեկրթությունս չշփոթե՛լ թուլության հետ»…

Ի՞նչ նկատի ունի «բարեկրթության» տակ` դժվար է ասել։ Դուշանբեի վերելակային «բանակցություններից» հետո, եթե հիշում եք, հայտարարեց, որ ադրեջանցի իր գործընկեր` կացնով մարդասպանին հերոսացնող Ալիեւը կիրթ եւ բարեկիրթ մարդ է։ Եթե սա է բարեկրթության չափանիշը…

Մի բա՛ն հաստատ է. ուժեղ մարդը երբեք չի վախենում թուլակամ երեւալուց, պատեհ-անպատեհ «մկանները» չի ցուցադրում, ճանճի տզզոցից չի ընկնավորվում, ափերից դուրս չի գալիս, չի ջղաձգվում եւ հիստերիայի մեջ չի ընկնում։
Մի խոսքով, իր շողքից չի սարսափում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով