«Փաշինյանին ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց լիարժեք կատարել իր ստանձնած առաքելությունը, որը կարող էր էֆեկտ ունենալ միայն կարճաժամկետ հատվածում».Գարեգին Պետրոսյան

ԻՇԽՈՂ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ

ՔՊ կուսակցության վերջին համագումարն ու դրան հաջորդած ներկուսակցական և ներիշխանական զարգացումներն աննուղղակի կերպով վերահաստատում են կանխատեսումներն առ այն, որ իշխող քաղաքական ուժի խնդիրը բացառապես «միջանկյալ կարգավորումներ» կատարելն էր: Եվ նրա այս աաքելությունն ի սկզբանե էր, քանի որ`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. չուներ զարգացման հայեցակարգային ծրագիր, կային միայն ականջ շոյող վերացական լոզունգներ,

2. չկար փորձառու և արհեստավարժ քաղաքական թիմ, որը կունենար համարձակ խնդիրներ առաջադրելու բավարար ներուժ,

3. չկար բավականաչափ կամք և հետևողականություն հրապարակից առաջադրված քաղաքական բարեփոխումների խոստումները կյանքի կոչելու համար: Լոզունգների տեսքով առաջ քաշված խնդիրները (կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական բարեփոխումներ և այլն) կոչված էին կամայաբար ծառայեցնելու որպես գործիքակազմ` «անցանկալի» քաղաքական հակառակորդներից ձերբազատվելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանին ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց լիարժեք կատարել իր ստանձնած առաքելությունը, որը կարող էր էֆեկտ ունենալ միայն կարճաժամկետ հատվածում: Իսկ թե ինչու չհաջողվեց, այլ դիտարկամն հարց է: Ակնհայտ է ուրիշ բան. այսօր, երբ հասարակությունը սկսել է արթնանալ, այսպես կոչված, հեղափոխական թմբիրից, ակտիվ վերաիմաստավորում և վերագնահատում է անցած 1 տարին, ժամանակը սկսել է ի վնաս աշխատել Փաշինյանի և նրա քաղաքական թիմի համար: «Բարի համբավն» ու ժողովրդի «սիրելին» մնալու համար իշխող քաղաքական ուժի շրջնակներում ընթանում է ինչ-որ տրանսֆորմացիա: Մի կողմից պետք է «մաքուր» պահել «ընկերներին», մյուս կողմից` չմոռանալ, որ յուրաքանչյուր ձախողում ունենում է պատասխանատուներ: Հենց այս մասին են վկայում իշխող քաղաքական ուժի շրջանակներում ընթացող վերջին զարգացումները .

1. «Ընկերների» իբր «դուրս մնալը» կուսակցության ղեկավար պաշտոնից : Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը և ուրիշներ հենց իրենք չցանկացան լինելու կուսակցության ղեկավար մարմնի կազմում :

2. Կուսակցության նախկին ղեկավար Սասուն Միքայելյանի «վռնդելը» կուսակցության ղեկավար մարմնից : Իբր նեկուսակցական տարաձայնություններն այն աստիճան առկա են, որ վերջինս անգամ հրաժարվում է խորհրդարանական աշխատանքներին մասնակցելուց և պատրաստվում է մանդատը վայր դնել :
3. Իշխող քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ բացահայտ հրաժարվում են անդամագրվել ՔՊ-ին` շարունակելով, սակայն, պաշտոնավարել : Հատկանշական է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի օրինակը , ով հարցին, թե չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում, պատասխանեց, որ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, կուսակցական չի եղել և չի էլ լինի` հավելով նաև, որ նման առաջարկ չի էլ եղել :

Ամենացավալին այն է, երբ տարիներ անց պատասխանատուներ որոնելիս, երբ բախվեն պայմանական Թագուհի Ղազարյանին կամ Գևորգ Պապոյանին, որևէ մեկը չի հիշելու, որ հրապարակը նրանց չի ընտրել,ինչպես Փաշինյանին, նրանց ընտրել է հենց Փաշինյանը:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով