Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցրեց Արցախի ղեկավարության հասցեին

Հիշում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցրեց Արցախի ղեկավարության հասցեին, ես ուշադիր ուսումնասիրում էի վարչապետի կողքը կանգնած պաշտոնյաների վարքագիծը։ Այդ խոսքի վրա մի շարք պաշտոնյաների (կարող եք վիդեոն նայել, կիմանաք ովքեր են) դեմքի ժպիտը ցինիկ էր ու վուլգար՝ դիտողի համար ուղղակի տհաճ։

Նման պահվածքից պարզ է դառնում, թե իմքայլական շատ պատգամավորներ իրականում ինչպիսի վերաբերմունք ունեն Արցախի, և ընդհանրապես շատ այլ պետական ու քաղաքական գործիչների ու, ընդհանրապես, ռեալ քաղաքական իրողությունների նկատմամբ։ Փաշինյանի թիմի տարբեր ներկայացուցիչներ իրենց հարցազրույցներում մշտապես հայտարարում են, թե հակասություններ չեն տեսնում Արցախի իշխանությունների, այս կամ այն հայտնի գործչի նկատմամբ, բայց հաջորդ պահին կարծես միանգամից հակասում են իրենց՝ ցույց տալով իրենց ակնհայտ մեծամտությունն ու ցինիզմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ էլ վարչապետի մամլո խոսնակը իր հարցազրույցներից մեկում բառացիորեն նշել է, թե չի պատկերացնում, որ մեկը կարող է այդքան անխոհեմ գտնվել, որ որոշակի տարաձայնությունների մասին մտածի այս իշխանության հետ, և ո՞վ է այն խելագարը, որը հակադրության մեջ կարող է մտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։
Սա ոչ այլ ինչ է, քան դասական մեծամտության, անխոհեմության հերթական դրսևրում։ Հիշեք պարոնայք՝ փիղը հզոր է, բայց նա էլ է ծնկի իջնում։

Շիրազ Խաչատրյանի ֆեյսուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով