«Փաշինյանը ատելության ու բռնության քարոզի մասին խոսելիս մոռանում է՞, որ հենց իր թիմը, իր կողմնակիցներն են իրականացնում բռնության և ատելության քարոզը».Կարեն Վարդանյան

Փաշինյանը ատելության ու բռնության քարոզի մասին խոսելիս մոռանում է՞, որ հենց իր թիմը, իր կողմնակիցներն են իրականացնում բռնության և ատելության քարոզը և անհնար է, որ ինքը տեղյակ չլինի այդ մասին: Մոռանում է, որ իրեն սատարողներն էին, որ Արցախի նախագահի գլուխը քարերով ջարդելու կոչեր արեցին ու այդպես էլ մնացին անպատիժ, որ իրենց սատարողներն էին, որ հարձակվեցին թոռնիկների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, որ իրեն սատարողներն են, որ Ֆեյսբուքում ամբողջ օրը սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում իրեն քննադատողների հասցեին:
Իմ կողմից ավելացնեմ, որ հենց իրեն սատարող ֆեյքերն էին, որ մեկ տարի առաջ մտնում էին իմ և կնոջս ֆեյսբուքյան էջեր, հայհոյանքներ ու սպառնալիքներ գրում, անգամ հայհոյանքներ գրում երեխաներիս նկարների տակ: Դա իրեն սատարողներն էին, սիրո և համերաշխության հեղափոխականները: Նման բաները չեն մոռացվում:

Եվ այսօր Փաշինյանը խոսում է բռնության և ատելության քարոզից, մոռանալով որ ինքը վարչապետ է՝ սև շորերով մարդկանց ծաղկավոր զգեստ ու բաբըչկա հագցնելու կոչեր է անում՝ դրանով իսկ ավելի վատ ու ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն, ավելի անլրջացնելով իր ընկալումը: Եվ հենց նման պահվածքի արդյունքն է, որ իրեն սատարող հանարահավաքներին արդեն 20 հոգի է մասնակցում, որ Աբովյանի իր քայլերթին իր թիմակիցներին ու աշխատողներին, նաև լրագրողներին հանած՝ էլի հազիվ 20 հոգի լիներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց այդ 20-ն էլ չի մնա, ինքը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա: Սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է՝ իր վարկանիշի ամբողջական անկման պրոցեսը, որը ի վերջո բերելու է իր հրաժարականին:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով