ՏՄՊՊՀ նորընտիր նախագահը կադրային ջարդ է սկսել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում: Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, երկարատև աշխատանքային փորձ ունեն, առավել ևս՝ վարչությունների ղեկավարների շարքում անգամ դոկտորներ կան, այսինքն՝ չի կարող կամայականորեն հեռացնել պաշտոններից, խորամանկ քայլ է մտածել՝ իրականացնել կառուցվածքային փոփոխություններ:

168.am-ը Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել ՏՄՊՊՀ-ում: Նա նշեց, որ դեռևս նման փոփոխություններ չեն կատարվել, սակայն, ըստ էության, հաստատեց, որ դրանք լինելու են:

«Կառուցվածքային փոփոխությունները, երբ արդեն վերջնական որոշած կլինենք, կանենք: Այս պահին վերջնական որոշում չունենք»,- ասաց Գ.Գևորգյանը:

Նա հերքեց, թե կադրային ջարդ է սպասվում.

«Աշխատակազմից մեկ-երկու հոգի կարող է դուրս եկած լինեն, բայց 90-95% մարդիկ աշխատում են: Ես բոլոր աշխատակիցներին գնահատում եմ իրենց կատարած աշխատանքով: Եթե նախկին կազմից էլ, նոր կազմից էլ կարողացավ պրոֆեսիոնալ աշխատել, կմնա, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե մարդը չի կարողանում աշխատել, կամ, օրինակ, չի բավարարում չափանիշերին, չի մնա՝ անկախ նրանից, թե ինքը որ կազմից է»:

Թե ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ի նախկին կազմը, Գ.Գևորգյանն ասաց. «Իրենց առաջադրանքներ եմ տվել, կկատարեն, կտեսնենք՝ լա՞վ են աշխատում, թե՞ վատ: Նախկին աշխատանքով չեմ կարող գնահատել, որտե՞ղ տեսնեմ նախկին աշխատանքը, որ գնահատեմ»»։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով