«Տղե´րք, ամուր և միասնական».Գևորգ Գևորգյան

Загрузка...

Տղե´րք, ամուր և միասնական։

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան Ընկերներ` հազար անգամ կյանքի ու մահվան սահմանագծում հայրենիքի համար կռիվ տված, իրար թիկունք պահած, հող ու ջրին, տուն ու տեղին պաշտպան կանգնած իմ մարտական ընկերներն Աստծուց են տրված։ Էս տղերքի հերոսություններով դեռ հայի հարյուրավոր սերունդներ են դաստիարակվելու, նրանց ժառանգներն էլ նույնքան խիզախ են ու հայրենիքի գիտակցումով, այս տեսակն է երկիր, հող ու հայրենիք պահողը, այս տեսակն է չնահանջողն ու հաղթողը: Երբ Հայրենիքը օրհասական պահեր է ապրում մենք միշտ ապավինում ենք իրական հերոսների ուժին: Արցախն այսօր հզոր ու դիմացկուն է հենց նրանց շնորհիվ:

Չկա ավելի կարևոր ու թանկ բան, քան Հայրենիքի սահմանը, այն անհնար է սասանել, երբ կան նվիրյալներ: Երիցս հպարտ եմ, որ ժամանակին կիսել եմ նրանց հետ իմ մարտական ուղին: Տղե´րք, ամուր և միասնական։

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...