«Վարչապետի հրաժարականի օրը մոտենում է».Գևորգ Գևորգյան

Վարչապետի հրաժարականի օրը մոտենում է և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ գիտակցում է իր սխալների ու կործանարար քայլերի հետևանքները պետության կառավարման հարցում, այլ այն պատճառով, որ կանգնած ենք հավանական պատերազմի շեմին:

Դատելով Փաշինյանի անցած ուղղուց, ակնհայտ է, որ նա միայն մի սկզբունքի է անդավաճան. ճողոպրել, երբ պատերազմ է, հայտնվել ու խառնակչությամբ զբաղվել, երբ պատերազմն ավարտված է։ Վերջին օրերին ուշագրավ էր վարչապետի հարցազույցը, որը էապես տարբերվում էր նախորդներից, նա չէր սպառնում, դավադիրներ չէր փնտրում, ավելին` հստակ շեշտեց համակարգային փոփոխության անհրաժեշտության մասին: Նկատենք որ այդ փոփոխություններն անելու բոլոր լծակները ավելի քան մեկ տարի նա ուներ, օրենդիրում էլ միակուսակցական մեծամասնություն-հենարանով, բայց անկարող գտնվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևապես՝ այլևս չհոխորտալու տոնը, ոչ այլ ինչ է քան իմիջի փոփոխմանն ուղղված քայլ, փորձում է հավասարակշռված գործչի իմիջ ստեղծել և այդ իմիջով հրաժեշտ տալ աթոռին: Սա էլ իր հերթին մի քայլ է, որը ուղղակի խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը գործ ունի պահի թելադրանքով առաջնորդվող ու իր քայլերի պատասխանատվությունից խուսափող տեսակի հետ: Հավասարակշված գործչի իմիջը նրան պետք էմիայն մի բանի համար, որ ժողովուրդն իրենից հաշիվ չպահանջի: Քաղաքական գործընթացների, միջպետական հարաբերությունների, ռազմական դրության, անվտանգության տեսանկյուններից նա հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ընդամենը ելքեր է փնտրում ոչ թե իրավիճակը շտկելու, այլ պատասխանատվությունից խուսափելու։

Իսկ ժողովուրդը՞… Ցավոք այս ամենի հետեւանքները նորից կրելու է մեր ժողովուրդը, լուծումների և ելքերի դժվարին գործն էլ է մնալու հասարակ ժողովրդի ուսերին: Պետք է թոթափել վերջին մեկ տարվա էմոցիաները, լավն ու վատը և միասնականորեն առանց հին ու նորի, առանց սև ու սպիտակի, առանց իրար հոխորտալու՝ դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին, հանուն խաղաղության և բարօրության:

Հ. Գ. Հաշվի առնելով վերջին շրջանում մեր ագրեսիվ հակառակորդի ակտիվությունը, չի բացառվում որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, այսպիսի իրավիճակում իշխանությունը ճողոպրելու է, ցավոք: Սա կանխատեսելի է, քանի որ շատերի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում այդ «տակտիկական քայլը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ`Գևորգ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով