Վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար. Արմեն Աշոտյան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար:

Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը, վերնագրելով՝ «մեր շանսը Վաշինգթոնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:

Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնեւ բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկրորդ շնչառություն է ստացել մեզ նեղը գցելու համար:

Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից դուրս մղվեցին ոչ միայն հիշատակված հանդիպումների պայամանավորվածությունների կատարաման պահանջները, այլեւ կարգավորման բազային սկզբունքների հիշատակումը, այդ թվում՝ ինքնորոշաման իրավունքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը:

Կրկին պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով