Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ոտնձգություն է դատական իշխանության անկախության նկատմամբ. «Ազգային օրակարգ».«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է.Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը դատական իշխանության անկախության նկատմամբ հերթական ոտնձգությունն է՝ իշխանության անթաքույց աջակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։ Ընտրությանը հաջորդած երդման արարողության ընթացքում վերջինիս ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի նախագահ, ինքնիրավչության վտանգավոր դրսեւորում էր, քանի որ Սահմանադրության 213 հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի անցումային շրջանում գործունեության հարցը, իսկ «անդամ» ու «դատավոր» եզրերի միջեւ գոյություն ունեցող զուտ պայմանական տարբերությունը որեւէ կերպ չի ենթադրում փաստացի լիազորությունների տարբերություն, եւ մինչ այժմ չի խոչընդոտել Սահմանադրական դատարանի գործառնությունների արդյունավետ իրականացմանը։

Ավելին, թեեւ Սահմանադրության անցումային դրույթները կարող են որոշակի տարընթերցման առիթ տալ, գործող Սահմանադրության 168 հոդվածը նրա դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը եւս վերապահում է Սահմանադրական դատարանին, եւ ոչ թե նրա առանձին դատավորին, ուստի նրա կողմից հնչեցրած ցանկացած կարծիք իրավական ուժ չի կարող ունենալ առանց Սահմանադրական դատարանի պաշտոնական որոշման։

Այս պայմաններում, Սահմանադրության անցումային դրույթների կամայական մեկնաբանությունը, եւ դրանց շահարկմամբ կատարված ինքնահռչակումը Վահե Գրիգորյանի կողմից հանդիսանում է դատական իշխանության անկախության նկատմամբ հերթական ոտնձգություն՝ այսօրվա կառավարող մեծամասնության անթաքույց աջակցությամբ, որը, ըստ էության, փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ` այս անգամ թիրախավորելով Սահմանադրական դատարանը:

Սա արկածախնդիր գործելաոճ է, եւ ի վերջո, հանգեցնելու է երկրում օրինականության ու իրավակարգի տապալմանը, դրանից բխող վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ, եւ դրանից բխող ցանկացած ապօրինի գործունեություն, կոչ է անում գործող Սահմանադրության անցումային դրույթների մեկնությունը անհրաժեշտության դեպքում իրականացնել նույն Սահմանադրության 168 եւ 169 հոդվածներով նախատեսված հստակ ընթացակարգով, եւ նաեւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, թույլ չտալով նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում»։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։  Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով