Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

Загрузка...

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։
«Այո, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ իրավաբանի կարծիք, որքան էլ աբսուրդային, բայց կարծիք է։ Չի կարող մեկ անձի կարծիքը դրվել այլ պետական մարմինների գործողությունների հիմքում։ Նրանք կդառնան շարքային հանցագործներ։ Եվ վերջապես՝ բարոյական հարթության մեջ դիտարկենք երևույթը․ ինչու՞ Վահե Գրիգորյանն իր ընտրության ժամանակ չէր ասում իր այս մեկնաբանություն-կարծիքի մասին։ Իրեն առաջադրողը՝ Արմեն Սարգսյանը, տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ, կիսու՞մ է այդ կարծիքը, թե՞ ոչ։ Վերջապես Միջազգային հանրության արձագանքը պատկերացնո՞ւմ են», — ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...