Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»․Բենիամին Մաթևոսյան

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»

Եթե հիշում եք, իշխանափոխությունից հետո էյֆորիայի շրջանում Աննա Հակոբյանն առաջարկ էր արել բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարան ունեն, այդ բնակարաններն անվճար տրամադրեն կարիք ունեցողներին: Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է այն ՀԴՄ-ի ստատուսի նման մի ստատուս էլ գրի ու պատմի մեզ, թե քանի հոգի է հետևել տիկին Հակոբյանի կոչին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ լսել նաեւ, թե ով էր գաղտնալսել վարչապետին, ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին: Սրա մասին ստատուս չի լինելո՞ւ:

Իսկ նախարարները, վայելելով «բուրժուական կայֆերն», այլևս չեն ուզո՞ւմ մետրոյով գործի գնալ և դա լուսանկարել (թեև ես դեմ եմ, որ նախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյան մետրոյով երթևեկի: Նախարարն այնքան շատ պետք է աշխատի, որ քիթ սրբելու ժամանակ չունենա և մեքենայով երթևեկելը իր համար լինի միջոց՝ ժամանակ խնայելու):

Ասածս ինչ է՝ պոպուլիզմը՝ պոպուլիզմ, բայց ամեն արածի կամ խոսք տվածի ու չարածի համար պետք է պատասխան տալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով