Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում իրավիճակին. «Հրապարակ»

«Միջազգային կառույցների, ԵԽԽՎ-ի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մեր զրուցակիցը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պահվածքը քննադատեց՝ ասելով․ «Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին, Ռուսաստանի լիազորությունների քննարկումների խոհանոցից տեղյակ չէ, տպավորություն է ունեցել, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵԽԽՎ-ում ռուսներին դեմ կքվեարկեն, արդյունքում կիքս է տվել։

Նիստին մասնակցող իշխող կուսակցության ներկայացուցիչները քվեարկության արդյունքներից անակնկալի են եկել, և Ռուբինյանը չի կողմնորոշվել հենց այդ պահին՝ տեղում ուղղի՞ «տեխնիկական սխալը», թե ոչ։

ՀՀ ԱԳՆ-ից հրահանգվել է «զադնի» դնել, ինչն էլ հաջորդն օրն արել է։ Ի դեպ, վերջին համագումարից հետո ՔՊ-ն սկսել է եվրոպական ընտանիքում իր տեղը փնտրելու գործընթաց․ ցանկանում է եվրոպական ամենահայտնի կուսակցության` ԵԺԿ անդամ դառնալ, իսկ Ռուբեն Ռուբինյանն ամենևին էլ երկրորդական մարդ չէ իշխող կուսակցությունում՝ վարչության փոխնախագահ է։ Մի բան էլ․ Ռուսաստանի վերադարձին առնչվող ԵԽԽՎ քվեարկության առումով եվրոպական կուսակցությունները որոշումներ չեն կայացրել՝ ազատ են թողել քվեարկությունը, և այն ընթացել է ըստ երկրների կողմնորոշումների` ռուսաֆոբ և ռուսամետ»:

Ռուսաստանը Կոպիրկինի դեպքը, այս քվեարկությունն ինչպե՞ս կգնահատի։ «Ռուսաստանը վերջին շրջանում փափուկ քաղաքականություն վարելու կողմնակից է՝ ակնհայտ քայլեր չի անի։ Պետք է պարզապես հետևել Լարսում, հոսանքի, գազի գնի շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև ռուսաստանյան ներդրումների իսպառ բացակայությանը Հայաստանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն

28.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով