Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող կամայականությունները Ռուսաստանում ընկալում են որպես թիկունքից հասցվող հարված.Գարեգին Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող կամայականությունները Ռուսաստանում ընկալում են որպես թիկունքից հասցվող հարված

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի ձևի փոփոխությունը, <<արդարադատության>> կամայական դրսևորում լինելուց բացի, լարվածության նոր ալիք առաջ կբերի հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում, ինչն ամենաքիչն է այսօր անհրաժեշտ Հայաստանին: Պաշտոնական Մոսկվան ուղղակի և անուղղակի եղանակներով բազմիցս ակնարկել է, թե որքան մեծ կարևորություն ունի Ռ. Քոչարյանը հայ-ռուսական ռազմավարական գործակցության ամրապնդման հարցում: Հայաստանի նոր իշխանություններն, ի հարկե, ցավագին են ընդունում ռուսական կողմից հնչեցվող ակնարկները և ժամաանկ առ ժամանակ փորձում են հակադարձումների միջոցով սեփական հաղորդագրությունները փոխանցել Ռուսաստանին, սակայն սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հարաբերություններում լարվածության խորացման վտանգներն ավելի տեսանելի են, քան դրանց թոթափման հնարավորությունները:
Հրապարակային առումով նոր իշխանությունները թեև երբևէ կասկածի չեն ենթարկել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, սակայն Ռուսաստանում ի սկզբանե վերապահումով են մոտեցել նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած գործընթացի բովանդակությանը: Պատճառները բազմաշերտ են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հակառուսական հետագիծը: Եթե Փաշինյանն ու իր քաղաքական թիմը թավշյա գործընթացներից հետո անգամ շրջադարձային փոփոխության են ենթարկել սեփական արտաքին քաղաքական կողմնորոշումը, ապա արտաքին ուժերի կողմից դա ավելի շուտ ընկալվել է որպես անսկզբունքայնության դրսևորում, քան նոր իրողության ռացիոնալ գնահատում: Հետևաբար քաղաքական այս թիմի հանդեպ ռուսական շրջանակների վստահությունն անվերապահ լինել չէր կարող:

2. Ի տարբերություն հպարտ քաղաքացիների կողմից տեղի ունեցածի հոգեհուզական ընկալման` Ռուսաստանում ի սկզբանե վերապահումով էին մոտենում քայլելով իշխանություն ձեռք բերելու կասկածելի պրակտիկային: Այսինքն` պատրանքի և իրականության տարբերակման հստակ պատկերացում ռուսական բարձր շրջանակներում ի սկզբանե կար: Նրանք ամենայն հավանականությամբ շատ լավ հասկանում էին, թե ինչպիսի ուժեր են կանգնած թավշյա գործընթացի թիկունքում և ինչպիսի միտումներ են կոչված սպասարկելու այդ ուժերը: Այլ կերպ ասած, եթե Հայաստանի ներսում <<թավշյա ճարտարագետներին>> խաբել հաջողվեց, ապա դրսում դա անել չհաջողվեց:

3. Ռ. Քոչարյանը ռուսական բարձր շրջանակներում մշտապես ընկալվել է որպես հուսալի գործընկեր: Դաշնակից երկրում նման գործընկեր ունենալու անհրաժեշտությունը տարածաշրաջանն ապակայուանցնող հոսանքների ակտիվացման ֆոնին այսօր սկսել է ավելի կարևորվել Ռուսաստանի համար: Հետևաբար, վերջինիս կողմից Ռ. Քոչարյանի շուրջ ծավալվող կամայական գործընթացներն ընկալվում են որպես թիկունքից հասցվող հարված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով