Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանն հրապարակեց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու մասին որոշումը:
Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին: Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ մայիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանը կալանքից ազատվեց, դատավորը անմիջապես կասեցրեց գործի վարույթը, այն ուղարկեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով