«Պաշտոն չեմ ստացել, որ սուս մնամ,առաջարկեն էլ, չեմ համաձայնվի».Գևորգ Գրիգորյան

Загрузка...

Վերջին մի շաբաթվա ընթացքում ստացել եմ մի քանի տասնյակ նամակ, թե ինչու՞ եմ հարաբերական պասիվություն դրսևորում սոցիալական ցանցում և իշխանության սխալները չեմ քննադատում…

Պատճառները հետևյալն են`

1. իշխանական թևը այնքան շատ է «բլթցնում», որ եթե բոլոր թեմաներին անդրադարձ կատարեմ, ապա պետք է դադարեցնեմ բժշկությամբ զբաղվելը (ուղակի չեմ հասցնի)

2. իմ մեջ հանգել եմ մի մտքի, որ իրականում ցանկացած ազգ արժքնի է իր առաջնորդին և այն ինչ հիմա կատարվում է` #արդար է և հենց սա է այսպես կոչված տիեզերական արդաչությունը

3. տեսնում եմ մարդկանց մի հսկայական բանակ, ովքեր «քայլել են», բայց հիմա հիասթափված քննադատում են իշխանություններին և ընդունում, որ խաբվել են

4. ուզում եմ հասկանալ` արդյո՞ք մնացած կոլեգաներս (և ոչ միայն), ովքեր գալիս և բողոքում են ինձ մոտ, ունեն այդքան կամք և խիզախություն այս ապիկար ղեկավարության դեմ պայքարելու համար…

Դեռևս այսքանը…

Հ.Գ. պաշտոն չեմ ստացել, որ սուս մնամ (ձեզանով մի դատեք)

Հ.Հ.Գ. պաշտոն առաջարկեն էլ, չեմ համաձայնվի (ապիկարների «կառավարման» ընթացքում պաշտոնները արժեզրկվել են, իսկ խայտառակ լինել չեմ ուզում)

Հ.Հ.Հ.Գ. գործերս ավարտեմ` կակտիվանամ:

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...